30.11.2012|
00:01
Ստեղծագործողը, ահա թե ով լիակատար իրավունք ունի պահանջելու և ձեռք բերելու ազատություն։ Ազատություն, որպեսզի ոչ մեկը չհանդգնի նրան կարգադրել, որպեսզի երկրի վրա մարդկային և ոչ մի իշխանություն չարգելի նրան ստեղծագործել այնպես, ինչպես Աստված է կամենում։ Ոչ մի արտաքին ցուցմունք չպետք է սահմանափակի նրա հոգևոր հայեցումը, նրան չի կարելի ասել «ստեղծագործիր այսպես» կամ` «մի՛ ստեղծիր սա»։